«

»

Распечатать Запись

Биография Е.М.Бакуниной на армянском языке

Գթության քույր Եկատերինա Բակունինա (1810-1894)

51Եկատերինա Միայլովնա Բակունինան ծնվել է 1810թ. — օգոստոսի 31-ին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Միխայիլ Միխայլովիչ Բակունինի (1808-1816թթ) և նրա կնոջ Վարվարա Իվանովնա Գոլենիշչևա-Բակունինայի ընտանիքում: Վարվարա Իվանովնան Միխայիլ Իլլարիոնովիչ Կուտուզովի զարմուհին էր:

1816թ.-ին Բակունինների ընտանիքը մշտական բնակություն է հաստատում Մոսկվայում, որտեղ Եկատերինա Միխայլովնան ստանում է կրթություն և դաստիարակություն իր քույրերի՝ Եվդոկիայի (1793-1882), ով հայտնի նկարչուհի էր և Պրոսկովիայի (1812-1882), ոչ պակաս լավ բանաստեղծուհու հետ: 1854թ.-ին Ղրիմյան պատերազմի ժամանակ (1853-1856) Մեծն իշխանուհի Ելենա Պավլովնան Պետերբուրգում հաստատում է «Սուրբ խաչ» գթության քույրերի համայնք, պատերազմի դաշտում զինվորներին օգնելու համար: Իմանալով այդ մասին՝ Եկատերինա Միխայլովնան թողնում է բարձրաշխարհիկ տիկնոջ կյանքը և դառնում է գթության քույր: 1854թ.-ին նա ժամանում է պաշարված Սևաստոպոլ և ընդունվում է զինվորական հոսպիտալ, որի ղեկավարն այդ ժամանակ հռչակավոր վիրաբույժ Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովն էր (1810-1881թթ.), ով երկար տարիներ Եկատերինա Միխայլովնայի համար լինում է ընկեր, ոգեշնչող, ինչպես նաև դաստիարակ գթասրտության քույր դառնալու հարցում: Սևաստոպոլի անկումից հետո (1855թ.-ի օգոստոս) գլխավորում է գթության քույրերի տրանսպորտա-տարհանման գործունեությունը, ովքեր պետք է վիրավոր զինվորներին տեղափոխեին Ղրիմից ռուսաստանյան հոսպիտալներ: Պատերազմից հետո որպես մայրապետ մեկնում է Սանկ Պետերբուրգ, որտեղ զբաղվում է «Սուրբ խաչ» համայնքի ներքին կազմավորման գործունեությամբ, նոր քույրերի ուսուցմամբ և դաստիարակությամբ: Նրա հովանավորությամբ համայնքի ներկայացուցչություններ են բացվում Սանկտ Պետերբուրգի հոսպիտալներում և Կռոնշտադի ծովային հոսպիտալում:

1859թ.-ին Եկատերինա Միխայլովնան մեկնում է արտասահման (Գերմանիա և Ֆրանսիա) գթության քույրերի արտասահմանյան համայնքների աշխատանքային փորձն ուսումնասիրելու համար: Խորը հիասթափություն ապրելով տեսածից և տարաձայնություն ունենալով Մեծն իշխանուհի Ելենա Պավլովնայի հետ, ով ուզում էր իր համայնքը կազմակերկել բողոքական-կաթոլիկ կերպով՝ Եկատերինա Միխայլովնան Պիրոգովի խորհրդով թողնում է «Սուրբ խաչ» համայնքը և տեղափոխվում է Տվերի մարզ՝ Տորժկա քաղաքից ոչ հեռու Կազիցինո: Այստեղ տեղի բնակչության համար իր միջոցներով նա բացում է հիվանդանոց (1860-61թթ): Տվերում տեղական շրջանային հիվանդանոցներն առաջին անգամ բացվեցին միայն 1867թ.-ին:

1877թ.-ին սկսվում է Ռուս-թուրքական պատերազմը և 67 տարեկան Եկատերինա Միխայլովնան մեկնում է կովկասյան կռիվների թատերաբեմ և Վրաստանի և Հայաստանի տարածքում կազմավորում գթության քույրերի ջոկատներ՝ Կարմիր խաչի ընկերություններ, և գլխավորում դրանք:

Կովկասում զինվորական հոսպիտալների բուժօգնության կենտրոնը դառնում է հայկական Դիլիջան քաղաքը, որտեղ Ե. Բակունինան մոտ մեկուկես տարի աշխատեց որպես գլխավոր գթության քույր: Պատերազմից հետո նա շարունակում է իր բժշկական գործունեությունը իր «Կազիցինսկի» հիվանդանոցում և գրում է «գթության քրոջ հիշողություններ» և ակտիվորեն մասնակցում է շրջանային բժշկական շարժմանը:

Ե. Բակունինան վախճանվել է 1894թ.-ի օգոստոսի 11-ին իր կալվածքում և թաղվել Տվերի մարզի Պրյամուխինո գյուղում՝ Բակունինների ընտանեկան գերեզմանատանը:

1900թ.-ին Պետերբուրգի կանանց բժշկական ինստիտուտում Բակունինայի հիշատակին սահմանվում է կրթաթոշակ երկու լավագույն ուսանողների համար:

Հրատարակված է «օգնության հիմնադրամ» գթության քույր Ե. Բակունինայի անունով:

 

Постоянная ссылка на это сообщение: https://bakunina-fond.ru/?p=6460